Լրահոս

23.08.2011 11:15


Ընկել է ձորը

Օգոստոսի 22-ին`ժամը 22.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի հարակից տարածքում` Հրազդանի կիրճում, քա­ղաքացի է գլորվել ձորը և անհրաժեշտ է փրկարարների ուգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկների խումբը:

Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 66 շենքի 22-րդ բնակարանի բնա­կիչ,1992թվականին ծնված Աստվածատուր Ռոստումյանը  դեռևս չպարզված հանգամանքներում, ընկել է ձորը և, ստացված վնասվածքների պատճառով, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:

Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ձորից և հանձնվել «1-03» ծառայության աշխատա­կից­նե­րին:

Այս խորագրի վերջին նյութերը