Թուրքմենստանը ցանկանում է մարել «Դժոխքի դարպասներ»-ը
Թուրքմենստանը միջազգային գիտական համաժողով կանցկացնի՝ լուծելու «Դժոխքի դարպասներ» այրվող գազային խառնարանի հետ կապված խնդիրը: Այս մասին մայիսի 5-ին հայտնել է թուրքմենական Orient լրատվական գործակալությունը։
Հունիսի 23-ին Աշղաբադում նախատեսվում է «Արտանետումների կրճատումը շրջակա միջավայր ածխաջրածինների արտադրության պայմաններում և Դարվազա գազային խառնարանի կառավարման հեռանկարները» խորագրով համաժողովը: Նախնական տվյալներով՝ միջոցառմանը կմասնակցեն տարբեր միջազգային կազմակերպություններ ու ֆինանսական կառույցներ։ Մասնակիցների թվում են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև Թուրքմենստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները:
Էներգետիկայի ոլորտի աշխարհի առաջատար փորձագետները կքննարկեն ածխաջրածինների արտադրության նորարարական տեխնոլոգիաները և դրա հետ կապված գազերի արտանետումների կրճատման խնդիրը։
Հիշեցնենք, որ Դարվազա գազային խառնարանը Կարակում անապատում հայտնվել է 1971 թվականին՝ հետախուզական հանքի փլուզումից հետո։ Այն 60 մետր տրամագծով և 20 մետր խորությամբ ավազան է և այրվող բնական գազի պատճառով կոչվել է «Դժոխքի դարպասներ»։ Երկրաբանները վառել են խառնարանի գազը՝ որոշելով, որ դրա պաշարներն այստեղ փոքր են և արագ կսպառվեն: Սակայն գազի այրումը շարունակվում է մինչ օրս։

Աղբյուրը՝ tert.am