Լրահոս

22.08.2011 14:43


Իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը պետք է ավարտվի մինչև սեպտեմբերի 1-ը

Քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով աղբահանության կազմակերպման խնդրին, Երևանի քաղաքապետը հնչեցրել է Արաբկիր վարչական շրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցը: Արաբկիրի սանմաքրման ձեռնարկությանը պատկանող մեքենամեխանիզմերի մի մասի խափանման հետևանքով վարչական շրջանում աղբահանության կազմակերպման հետ կապված խնդիրներ են առաջացել: Քաղաքապետը հանձնարարել է միավորել վարչական շրջանների սանմաքրման տեխնիկան և Արաբկիրում արագ վերացնել ստեղծված իրավիճակը: Կարեն Կարապետյանը բոլոր վարչական շրջանների ղեկավարների առջև խնդիր է դրել ուսումնասիրել սանմաքրման ձեռնարկությունների գործունեությունը, տեխնիկայի ընդհանուր վիճակն ու կանխարգելիչ միջոցառումներ մշակել նման իրավիճակներից խուսափելու համար:

Հանձնարարվել է նաև մինչև սեպտեմբերի 1-ը իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ ավարտել աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև խիստ ուշադրություն դարձնել վարձավճարները գանձելու ցուցանիշներին:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման մասով օպերատորների մրցույթն արդեն հայտարարված է:

Այս խորագրի վերջին նյութերը