Տնտեսական

22.08.2011 13:05


Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1321B111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 110 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 046 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 64 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 774 612 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 7.4364 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը` 7.5522 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը