Օգոստոսի 21-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դիմակավորված 5 անձինք զինված մտել են Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն և զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր ու գումար:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը՝ զենքի սպառնալիքով հափշտակելով 3.000.000 դրամ, 20.000 դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի:
Ն. Ազիզյանին, նրա կնոջը և դստերը տրվել են դատաբժշկական ուղեգրեր:
Կատարվում է նախաքննություն:
Ծեծել և թալանել են ԱԺ նախկին պատգամավորին
Օգոստոսի 21-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դիմակավորված 5 անձինք զինված մտել են Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն և զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր ու գումար:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը՝ զենքի սպառնալիքով հափշտակելով 3.000.000 դրամ, 20.000 դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի:
Ն. Ազիզյանին, նրա կնոջը և դստերը տրվել են դատաբժշկական ուղեգրեր: Կատարվում է նախաքննություն: