Լրահոս

22.08.2011 12:18


Պուտինն ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվող ֆորումի մասնակիցներին

Պուտինն ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվող ֆորումի մասնակիցներին

Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո առաջին անգամ Հայաստանում օգոստոսի 20-30-ը անց է կացվում «Ծաղկաձոր 2011» ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական ֆորումը: Վերջինին մասնակցում են մոտ 1000  երիտասարդներ և հյուրեր ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների երիտասարդական թևերից և երիտասարդական հասարակական կազմակերպություններից: Ֆորումի բացման արարողության ժամանակ մասնակիցներին ռուսական բարձրաստիճան պատվիրակության կողմից շնորհավորական խոսք է հնչեցվել նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գռիզլովի անունից:

«Ձեր ֆորումը խոստանում է լինել պահանջված և շատ դեպքերում յուրահատուկ հարթակ հանդիսանալ հետաքրքիր հանդիպումների ու արդյունավետ քննարկումների կազմակերպման համար` տաղանդավոր, նախանձեռնող, մասնագիտական հաջողություններին ձգտող տարբեր երկրներից ժամանած երիտասարդության կողմից: Վստահ եմ, որ նման հագեցած աշխատանքային օրակարգը, ոչ ֆորմալ, ընկերական շփման համար լայն հնարավորությունները լավ նախադրյալ կհանդիսանան լուրջ, իսկապես նորարարական առաջարկությունների մշակման համար: Ցանկանում եմ ձեզ վառ տպավորություններով լի հիշողություններ և ամենայն բարին»,–ասված է ուղերձում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը