Քաղաքական

03.05.2022 09:47


Կարմիրբերետավորների աննախադեպ քանակություն՝ մայրաքաղաքի փողոցներում

Կարմիրբերետավորների աննախադեպ քանակություն՝ մայրաքաղաքի փողոցներում

Կարմիրբերետավոր ոստիկանները աննախադեպ մեծ քանակով՝ մի քանի ավտոմեքենայով, մոտեցել են «Դիմադրություն» շարժման մի խումբ մասնակիցների, որոնք փակել են փողոցը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ակցիայի մասնակիցները նրանց ասացին, որ ընդամենը 5 րոպե փողոցը փակ պահելուց հետո ակցիան կավարվի, բայց ոստիկանները սադրանքներ հրահրեցին ու սկսեցին կոպիտ ուժով բացել փողոցը ցուցարարերի նշած ժամկետից շուտ։

Նրանց բռնի գործողությունների հետևանքով տուժեցին մի քանի խաղաղ ցուցարար։

Ոստիկանների անհամաչափ մեծ թիվը վկայում է Փաշինյանական ռեժիմի խուճապի մասին։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Այս խորագրի վերջին նյութերը