Լրահոս

22.08.2011 09:07


Երջանկության հայկական մոդելը

Երջանկության հայկական մոդելը

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը արդեն տարիներ շարունակ պայքարում է «գերակա հանրային շահ» ճանաչված Աբովյան 4 հասցեում գտնվող իր տարածքի համար։ Տարածքի ձեռքբերողն է սիրիահայ Ավետիս Կարագուլյանը, ով նախընտրեց իր գործունեությունն իրականացնել ոչ թե օրինական և բարոյական սկզբունքները հարգելով, այլ օգտագործելով իր քրեաօլիգարխիկ կապերն ու ֆինանսական միջոցները։ «Օլիմպ»-ի սեփականատերը երբևէ արհեստական խոչընդոտներ չի ստեղծել իրականացվող շինարարության համար, ընդամենը պահանջել է համարժեք փոխհատուցում իր ձեռքերով ստեղծած գույքի դիմաց, սակայն Ա. Կարագուլյանի առաջարկած փոխհատուցումը միշտ նման է եղել ողորմության։

Մարդ, սփյուռքահայ, ով կարծես եկել է կառուցելու և շենացնելու իր հայրենիքը, հայի հետ վարվում է թշնամու՝ թուրքի նման։

Մի կողմից, Երևանում անց են կացվում համահայկական խաղեր և նախագահը «Արի Տուն» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդներին բացատրում է, որ Ղարաբաղի հարցը մեծ մասով լուծված է, և կոչ է անում Ադրբեջանի ղեկավարներին ժողովրդի հետ անկեղծ լինել, բաց խոսել և ասել, որ` գիտե՞ք, ժողովուրդ, այս հողը հայկական հող է, այստեղ դարերով հայեր են ապրել/http://times.am/arm/?p=7498/։

Մյուս կողմից, շաբաթ օրով ժամը 18-ի սահմաններում Ավետիս Կարագուլյանը ոստիկանների ուղեկցությամբ, առանց տվյալ տարածքը ցանկապատելու, քանդում էր «Միլանո» խանութը։ Գործողություններն այնքան հապշտապ էին, որ քարերն ու ապակիները անցնող տուրիստների կողքն էին ընկնում։ Ապշահար տուրիստները վախից այս ու այն կողմ էին վազում՝ դեմքները փակած փոշուց։

Ի՞նչն էր Կարագուլյանին ստիպում նման ձևով իրականացնել իր «օրինական» քայլերը։ Միթե՞ կարելի է սեփական երկրում այսքան արհամարհել ու ստորացնել հայ մարդուն։

Թշնամուն կյանք սովորեցնելուց և խրատներ տալուց առաջ, պարոնյաք իշխանավորներ, բացե՛ք ձեր աչքերը և հայ մարդու հետ մի վարվեք թշնամուց ավելի վատ՝ սեփական երկրում զրկելով սեփական հողից և գույքից։

Հովհաննես Ղուկասյան

http://www.facebook.com/video/video.php?v=490839862871&oid=107583939278096&comments

http://www.youtube.com/watch?v=Qv2QRMZK008

http://www.youtube.com/watch?v=iKDUxj4uYYA

Այս խորագրի վերջին նյութերը