Ուկրաինայում ռազմական գործողության ավարտի ժամկետն արհեստականորեն չի հարմարացվի մայիսի 9-ին. Լավրով
Մոսկվան Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ավարտի ժամկետն արհեստականորեն չի հարմարացնի մայիսի 9-ին: Այս մասին իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեր զինվորականներն իրենց գործողություններն արհեստականորեն չեն հարմարեցնելու որևէ ամսաթվի, այդ թվում՝ Հաղթանակի օրվան: Մայիսի 9-ը, ինչպես միշտ, հանդիսավոր կերպով նշելու ենք»,-ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության իրականացման տեմպերն առաջին հերթին կախված են «քաղաքացիական բնակչության և ռուս զինծառայողների համար ցանկացած ռիսկ նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունից»։

Աղբյուրը՝ tert.am