Գաղտնիք չէ, որ հարկային հավաքագրումներին վերաբերող ցուցանիշները մամուլի էջերում հաճախ են դառնում քննարկման առարկա: Նման ակտիվությունը վկայում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների և ընթացող բարեփոխումների հանդեպ ուշադրության մասին, ինչը ոգևորիչ է: Ցավոք, մամուլի էջերում նաև հաճախ կարելի է հանդիպել թվերի տրամաբանությունը չհասկանալու հետևանքով կամ ուղղակի գիտակցված խեղաթյուրումների, ուղղակի սուտ, բայցև բարձրագորգոռ վերնագրերի կամ ապատեղեկատվության: Ընդամենը վերջերս էր, երբ Պետեկամուտների կոմիտեն հերթական ծրագրային ժամանակահատվածն ավարտեց ծրագրային ցուցանիշների գերակատարումով, բայց տեղեկատվության առանձին միջոցներ «լուսաբանեցին» թերհավագրումների վերաբերյալ սեփական հայտնագործությունները:
Վերջին նման լրագրողական վերլուծությունը ընդդիմադիր թերթերից մեկում տպագրված հոդվածն էր 2011թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մի քանի խոշոր ընկերությունների վճարած հարկերի նվազման մասին: Եվ կրկին մշտական սխալը` թվերի պարզ համադրություն- մակերեսային դիտարկում- խորը գնացող բոցաշունչ քաղաքական եզրակացություններ: Այսպես, առանց ընդհանուր մուտքերի կառուցվածքի վերլուծության, այդ կառուցվածքում խոշոր բիզնեսի տեսակարար կշռի և դրա ուղղակի աճին անդրադառնալու, երբ առաջին խոշոր 1000 ձեռնարկությունները ապահովում են ընդհանուր հարկային մուտքերի 75%-ը, իսկ 60 %-ը` ապահովվում է միայն Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված 440 ձեռնարկությունների կողմից` փորձ է արվում մի քանի խոշոր տնտեսվարող սուբյեկտների միայն 6 ամսվա վճարումների դինամիկայի հիման վրա խոշոր բիզնեսի վճարումների նվազման միտում տեսնել:
Շտապում ենք հավաստել, որ հոդվածում բերված պարզ համադրումները ճիշտ են. այո´, այդ մի քանի ընկերությունների կողմից պետբյուջե վճարումների նվազում է արձանագրվել առաջին կիսամյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բայց մի քիչ ավելի անաչառ վերլուծողը կարող էր նկատել, ասենք, որ.
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նվազեցրել իր ապրանքաշրջանառությունը, հետևաբար նաև պակաս հարկ է վճարել, քանի որ ի տարբերություն 2010-ի, 2011 թվականին դադարեցրել էր «Pepsi Cola» ապրանքատեսակի ներմուծումը հանրապետություն: Փոխարենը հանրապետությունում հիմնադրվել է նոր ձեռնարկություն` նոր հարկատու, որը շահագործման է հանձնել «Pepsi Cola» ապրանքատեսակ արտադրող ժամանակակից գործարան` ստեղծելով նոր աշխատատեղեր և ձևավորելով լրացուցիչ հարկային բազա (թող որևէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
չի կարելի, չնշելով «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից գանձված ընդհանուր մուտքերի կառուցվածքում հարկային մուտքերի աճի մասին, ընդգծել մաքսային մուտքերի նվազման փաստը` առանց ճշտելու դրա հնարավոր պատճառը: Իսկ տարբերության պատճառը, ընդամենը նրանում է, որ նշված կազմակերպությունը 2010 թվականին նոր մասնաճյուղ գործարկելու նպատակով հանրապետություն է ներկրել 100.0 մլն դրամից ավել արժողությամբ հիմնական միջոցներ և տարբեր սարքավորումներ, որոնց համար էլ ժամանակին կատարել է մաքսային վճարումները (թող որևէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
«Մուլտի Գազ» ՍՊԸ մուտքերի նվազումը պայմանավորված է իրացման շրջանառության նվազմամբ: Միևնույն ժամանակ, գազալցակայանների գործունեությամբ զբաղված հարկ վճարողների ֆիսկալ իրացման շրջանառությունը ողջ հանրապետությունում 2011թ. առաջին կիսամյակում կազմել 17.5 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1.4 մլրդ դրամով կամ 8.7%-ով: Ավելի քան 270 գազալցակայաններից շուրջ 100-ի ֆիսկալ շրջանառությունները նվազել են մոտ 3.3 մլրդ. դրամով, իսկ շուրջ 160-ի մոտ` 4.8 մլրդ. դրամով ավելացել: Սա նշանակում է, որ նշված ոլորտում շարունակում է խորանալ մրցակցությունը: Նման մրցակցության և գերիշխող դիրքերի խարխլման պայմաններում ծնվում են նոր կազմակերպություններ (2011թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ գազալցակայանների թիվը ավելացել է շուրջ 10-ով) և տեղի է ունենում իրացման շրջանառությունների բնական վերաբաշխում (թող որևէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
իր շրջանառությունն ավելացնող (և ավել հարկեր վճարող) մրցունակ գազալցակայանները շուկայում սեգմենտ են վերցնում նաև վառելանյութ ներկրող և իրացնող կազմակերպություններից: Հետևաբար այս կազմակերպությունների բյուջետային վճարումների նվազման բանալին հենց նրանց իրացման շրջանառությունների նվազումն է (թող որևէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
չի կարելի համեմատել «Կոտայք» գարեջրի գործարանի երկու ժամանակահատվածների մուտքեր, որոնցից մեկում (2011 թ-ի մայիս-հունիս), կապված սեփականատերերի և կառուցվածքային փոփոխության հետ, գործարանն աշխատել է ոչ լրիվ կարողություններով (միայն թե չասեք` տեղյակ չէիք դրա մասին): Արդյունքում իրացված գարեջրի ծավալը պակասել մոտ 44.0 %-ով, որի հետևանքով էլ մոտ 21.4 %-ով պակասել են հարկային վճարումները:
«Ալեքս Գրիգ» ՍՊԸ ընդհանուր մուտքերի նվազումը ևս դետեկտիվ ֆիլմերի սյուժեներից չէ: ՊԵԿ որդեգրած և տնտեսվարող սուբյեկտների կողմից բազմիցս ողջունված քաղաքականության համատեքստում այս կազմակերպության պարտավորությունների մի մասը մարվել է ձևավորված նախկին գերավճարի հաշվին (թող որևէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ): Բացի դրանից, բավական հեշտ է նաև ստուգել, որ 2011թ. ներկրումների ընդհանուր ծավալում մաքսատուրքով չհարկվող ապրանքատեսակների տեսակարար կշիռն է ավելացել:
«Ապեյրոն» ՍՊԸ մուտքերի նվազման դինամիկան էլ պայմանավորված է տվյալ բիզնեսի կազմակերպման առանձնահատկություններով և կառուցվածքային փոփոխություններով: Նվազել է ոչ թե տնտեսվարող սուբյեկտի հարկելիությունը, այլ պակասել կոնկրետ նրա կողմից որոշ ապրանքանիշերի ներկրման ծավալը, որն առանձնացվել ու ներմուծվել է (հետևաբար և հարկվել) այլ կազմակերպության կողմից` կապված արտադրող գործարանների պահանջներից և մրցակցությունից (թող որևէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ):
Այս ամենն իհարկե կպնդեր միայն անաչառ վերլուծողը: Մեր կողմից միայն ավելացնեմ, որ մենք շարունակելու ենք մեր թափանցիկ աշխատաոճը, մշտապես պարբերաբար հրապարակելու ենք առավելագույն տեղեկատվություն վճարված հարկերի ու դրանց կառուցվածի մասին` ակնկալելով պրոֆեսիոնալ և ոչ ուղղորդված լուսաբանում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է