Ըստ նախնական պայմանավորվածության՝ իշխանության աշխատանքային խմբի և ՀԱԿ–ի պատվիրակության հերթական հանդիպումը պետք է կայանար այսօր ժամը 12:00–ին, սակայն այն հետաձգվել է։ Կողմերը որոշել են երկխոսել առաջիկա երեքշաբթի օրը։
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ քննարկվել էր ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ու ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը։ ՀԱԿ–ը երիտասարդներին համարում է քաղբանտարկյալ, իսկ ոստիկանությունը՝ խուլիգան։
Հիշեցնենք նաև, որ նախորդ հանդիպումից առաջ Կոնգրեսը 24 ժամ էր տվել իշխանություններին՝ կալանավորված երեք երիտասարդների կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորելով երկխոսության շարունակությունը, սակայն այդ 24 ժամվա ընթացքում ոչինչ չփոխվեց, իսկ ՀԱԿ պատվիրակներն էլ եկան Կառավարության ընդունելությունների տուն երկխոսելու։
Հանդիպումը հետաձգվեց