Այս սեպտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամը երեք նոր նախաձեռնություններ է սկսում՝ լուրերի հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև հանրային հարցումների անցկացում: Նախաձեռնությունները Սիվիլիթասի` քաղաքացիական հասարակությունը հզորացնելու առաքելության բնական շարունակությունն են և փորձելու են լրացնել Հայաստանում բաց, մատչելի և միևնույն ժամանակ իմաստալի տեղեկատվական դաշտ ունենալու կարիքը:
Հայերեն ու անգլերեն լեզուներով հեռարձակվող ՍիվիլՆեթը լուսաբանելու է Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև միջազգային իրադարձությունները: Օտարերկրյա և տեղական փորձագետների մասնակցությամբ լուրերի թողարկումները կարելի է դիտել համացանցով՝ ուղիղ հեռարձակմամբ կամ՝ երբ ցանկանաք։
Օրաթերթը անդրադառնալու է Հայաստանի տնտեսական և քաղաքական խնդիրներին, օրվա լուրերին, ինչպես նաև կարևոր տեղ է հատկացնելու հանրային կարծիքին ու վերլուծությանը: Օրաթերթում տեղ կգտնեն տեղացի և օտարերկրյա լրագրողների հրապարակումները: Ավելի շատ անդրադարձ է լինելու տնտեսությանն ու գործարարությանը և քաղաքականությանը, բայց չեն անտեսվելու սոցիալական հարցերը, մշակույթն ու սպորտը, երգիծանքը:
Այս ամենի հետ մեկտեղ, Սիվիլիթաս հիմնադրամը սկսել է հանրային հարցումներ անցկացնել՝ նպատակ ունենալով մանրամասնորեն նախագծված հարցադրումների միջոցով վերհանել Հայաստանի քաղաքացիների իրական կարծիքներն ու դիրքորոշումները` ըստ ներկայացուցչական ընտրանքի: Նախաձեռնությունը, որը իրականացվելու է զուտ գիտական հիմունքներով, կարտացոլի Հայաստանի քաղաքացու կարծիքը օրվա թեմաների վերաբերյալ` ծառայելով որպես վերլուծությունների և մեկնաբանությունների օրինական հիմք:
«Սիվիլիթաս» հիմնադրամի նոր նախաձեռնությունները