Լրահոս

16.08.2011 23:20


«Black Sabbath»–ի հիմնադիրները վերամիավորվում են

«Black Sabbath»–ի հիմնադիրները վերամիավորվում են

Ինչպես հաղորդում է metaltalk.net կայքը՝ աշխարհահռչակ «Black Sabbath» ռոք խումբն իր սկզբնական կամ, ինչպես ընդունված է ասել, դասական կազմով պատրաստվում է համերգներով հանդես գալ։ Չի բացառվում նաև նոր ալբոմի թողարկումը։ Այս տեղեկությունները հաստատել է նաև խմբի բասիստն իր անձնական բլոգում։

Տեղեկացնենք, որ դասական կազմը հետևյալն է՝ Թոնի Այոմի (Tony Iommi)` կիթառ, Օզի Օզբոռն (Ozzy Osbourne)՝ վոկալ, Գիզեր Բաթլեր (Geezer Butler)՝ բաս կիթառ և Բիլ Ուորդ (Bill Ward)՝ հարվածային գործիքներ։

Խմբի վերականգնումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ մենակատար Օզի Օզբոռնը համաձայնել է միանալ իր ընկերներին։

Տեղեկացնենք, որ «Black Sabbath»–ը ստեղծվել է 1969–ին Անգլիայում։ Խումբը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ ռոք խմբերից և heavy metal ուղղության հիմնադիրներից։ Ծանր ռոքի միջազգային հաղթարշավի մեջ «Black Sabbath»–ն իր լրջագույն ներդրումն ունի այնպիսի ռոք խմբերի հետ միասին, ինչպիսին են «Led Zeppelin»–ը և «Deep Purple»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը