ՄԻՊ. «Ոստիկանության եւ քաղաքապետարանի գործողությունները իրավաչափ չէին»
Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետարանից ապօրինի ծանուցումներ են ստացել օրինական հիմքերով և գործող պայմանագրերով տարածքը զբաղեցնող կրպակատերերը, մինչդեռ ծանուցումները պետք է ուղարկվեին միայն անօրինական տեղադրված կրպակների տերերին՝փաստաթղթերը նախապես ուսումնասիրելուց հետո: Ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել:
Իրենց հերթին ոստիկանության աշխատակիցները, առանց բավարար իրավական հիմքերի վարչական հարկադրանք կիրառելով, նույնպես խախտել են կրպակատերերի գույքային և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, մեր տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ այդ ոչ իրավաչափ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել միջադեպին ներկա կանանց նկատմամբ:
Հետագայում մարդկանց իրավունքների նման կոպիտ ոտնահարումները կանխելու նպատակով.
Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանին՝
–Երևանի արտաքին տեսքի բարելավման անկեղծ և ազնիվ ցանկությունն իրականացնելիս նախապես իրավաբանորեն ապահովել առանձին անհատների իրավունքների և կենսապահովման խնդիրների պաշտպանությունը.
–գործել այն համոզմամբ, որ ի տարբերություն բիզնեսի կառավարման, որտեղ առաջին հերթին կարևոր են արդյունքները, հանրային կառավարման դեպքում՝ հաճախ արդյունքից առավել կարևոր են գործընթացները և նպատակին հասնելու միջոցները, հատկապես երբ դրանք կարող են վնասել թեկուզ մեկ անձի օրինական շահին.
–առաջնորդվել այն սկզբունքով, որ մայրաքաղաքի ղեկավարությունը բոլորինն է՝ թե հարուստներինը և թե անապահովներինը: Մինչդեռ վերջերս քաղաքի բարեկարգման մի շարք նախաձեռնություններ բացասաբար են ազդում սոցիալապես անապահով որոշ խավերի վրա և գոհացնում են հատկապես միջին և բարձր կենսամակարդակ ունեցող անձանց.
–տարբեր շահեր շոշափող համարձակ նախաձեռնություններում նախապես իրականացված լայն և հրապարակային քննարկման արդյունքում հաշվի առնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպությունների, շահագրգիռ անձանց, ինչպես նաև տարբեր քաղաքական ընդդիմադիր ուժերի տեսակետները:
Առաջարկում եմ ՀՀ ոստիկանությանը՝
համապատասխան անձնակազմին ուսուցանել և ապահովել նրանց կողմից ՀՀ օրենսդրության ինչպես էական, այնպես էլ տեխնիկական բացառապես բոլոր պահանջների կատարումը: Նրանց գործողություններում հատկապես պարտադրել, որ հարգեն յուրաքանչյուր մարդու անձնական ու գույքային անձեռնմխելիությունը և հասարակական կարգը պահպանելու չափազանց կարևոր ու հարգարժան աշխատանքը մշտապես իրականացնեն իրավապահի բարձր կոչմանը հարիր:
Միևնույն ժամանակ ողջունելի է, որ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման և հանրային լայն արձագանքի հետևանքով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը ներկայումս ջանքեր է գործադրում ստեղծված խնդիրը կրպակատերերի հետ հաշտությամբ լուծելու ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան