Լրահոս

16.08.2011 09:18


Կկայանա՞ արդյոք այսօրվա հանդիպումը

Կկայանա՞ արդյոք այսօրվա հանդիպումը

Ինչպես հայտնի է, երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Արման Մուսինյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե իրենք մինչև օգոստոսի 16–ի 10:00–ն ժամանակ են տալիս իշխանություններին՝ ՀԱԿ–ի երեք ակտիվիստների վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ցուցաբերելու համար։

–Կախված նրանից, թե ինչպիսին կլինի տղաների կարգավիճակը՝ մենք որոշում կկայացնենք,– անդրադառնալով երկխոսությունը շարունակել–չշարունակելու մասով հարցին՝ նշել էր Մուսինյանը։

Իշխանական շրջանակներից արձագանքել են ՀԱԿ ներկայացուցչի այս խոսքերին՝ նշելով, որ իրավական հարթության խնդիրները պետք չէ խառնել երկխոսության գործընթացի հետ և որ ուզում են թող երկխոսեն, չեն ուզում ՝ ոչ։

Տեղեկացնենք, որ Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվաղ ՀԱԿ–իշխանություն հերթական հանդիպումն այսօր նախատեսված էր սկսել ժամը 10:00–ին։

Այս խորագրի վերջին նյութերը