Իտալիայում արգելել են երեխային ավտոմատ կերպով տալ հայրական ազգանունը
Իտալիայի Գերագույն դատարանը որոշել է, որ երեխայի ծննդյան ժամանակ հայրական ազգանուն տալու ընթացակարգն անօրինական է, հաղորդում է The New York Times-ը։
Նշվում է, որ 2016 թվականից երկրում օրենք է գործում, ըստ որի ծնողները կարող էին իրենց երեխային երկու ազգանուն տալ։ Սակայն միայնակ մայրերին թույլատրվել է նորածնին տալ միայն մայրական ազգանունը։
Նոր կանոնների համաձայն՝ ծնողները կարող են իրենց երեխայի համար մի քանի ազգանուն ընտրել կամ օգտագործել միայն մեկը։
«Երկու ծնողներն էլ պետք է կարողանան մասնակցել ազգանվան ընտրությանը, որն անձնական ինքնության հիմնարար տարրն է»,-հայտարարել են Իտալիայի Գերագույն դատարանում։
Ինչպես նշել են խորհրդարանի անդամ Սեսիլիա Դ'Էլիան և Կանանց հիմնահարցերի դեմոկրատական կուսակցության առաջնորդը, մոր ազգանունն այժմ նույն նշանակությունն ունի, ինչ հոր ազգանունը։ Նրա խոսքով՝ Իտալիայում վերացվել է վերջին պատրիարքական ժառանգությունն ընտանեկան իրավունքի մեջ։

Աղբյուրը՝ news.am