Հարվածները կլինեն կայծակնային. Պուտինը Ուկրաինայի հարցով նախազգուշացրել է Արևմուտքին
Եթե ինչ-որ մեկը ցանկանա դրսից միջամտել Ուկրաինայում իրավիճակին և ստեղծել ռազմավարական սպառնալիք, ապա հարվածները կլինեն կայծակնային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օրենսդիրների խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Այս հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացված են»,-ասել է Պուտինն ու ընդգծել, որ երկիրն ունի դրա համար բոլոր գործիքները, որոնցով այժմ ոչ ոք չի կարող պարծենալ։
«Բայց մենք չենք պարծենա, անհրաժեշտության դեպքում կօգտագործենք դրանք: Եվ ես ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին»,-ասել է ՌԴ նախագահը:
Բացի այդ, ՌԴ ղեկավարը վստահեցրել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները անվերապահորեն կկատարվեն՝ պատմական հեռանկարում Ռուսաստանի և Դոնբասի ժողովրդին խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու համար։
Պուտինը նշել է, որ ոչ բարեկամ երկրները հենվել են ռուսաֆոբիայի և նեոնացիստների վրա և հետևողականորեն հակառուսականություն են ստեղծել հարևան պետությունում:

Աղբյուրը՝ tert.am