Լրահոս

08.08.2011 11:00


ԵԿԲ–ն փորձում է փրկել Իտալիայի և Իսպանիայի տնտեսությունները

ԵԿԲ–ն փորձում է փրկել Իտալիայի և Իսպանիայի տնտեսությունները

Կիրակի ուշ երեկոյան շտապ խորհրդակցություններից հետո Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) որոշում է կայացրել մեծ քանակությամբ գնել Իտալիայի և Իսպանիայի պետական պարտատոմսերը՝ փրկելու համար այդ երկրներին հնարավոր դեֆոլտից՝ պարտքային պարտավորությունների չկատարումից։ Արդեն այսօրվանից ԵԿԲ–ն խոստացել է օրեկան 2,5 միլիարդ դոլարի չափով գնել Իտալիայի ու իսպանիայի պարտքային պարտավորություններից, որպեսզի կանխի հնարավոր կոլապսը։։

Մասնագետների կարծիքները կիսվում են ԵԿԲ–ի այդ քայլի արդյունավետության մասով։

Ֆինանսատնտեսական խնդիրներից խուսափելու համար ԵԿԲ–ն, մասնավորապես, խորհուրդ է տվել Իտալիայի կառավարությանը կրճատել բյուջետային ծախսերը, ինչը Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին խոստացել է անել արդեն 2013 թվականից։

Այս խորագրի վերջին նյութերը