Լրահոս

06.08.2011 11:04


Կալանավորվել է Ուկրաինայի նախկին վարչապետը

Կալանավորվել է Ուկրաինայի նախկին վարչապետը

Կիևի Պեչերսկու շրջանային դատարանը բավարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին կալանավորելու դատախազության պահանջը։ Ընդդիմադիր բլոկի ղեկավարը դատարանի դահլիճից դուրս է բերվել հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։

Տեղեկացնենք, որ Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թվականին «Գազպրոմի» և «Նեֆտեգազ Ուկրաինի» կազմակերպությունների միջև կնքված անօրինական պայմանագրի համար։ Ըստ մեղադրողների՝ Տիմոշենկոն այդ պայմանագիրը կնքել է ոչ առանց անձնական շահի՝ համաձայնելով հազար խորանարդ մետր գազը Ռուսաստանից գնել 450 դոլարով։ Եթե Տիմոշենկոյի մեղքն ապացուցվի, ապա նրան սպառնում է մինչև տասը տարի ազատազրկում։

Ի դեպ, Տիմոշենկոյի կալանավորման հետ կապված իր անհանգստությունն է հայտնել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Քետրին Էշտոնը, ով գործընթացում քաղաքական ենթատեքստ է տեսնում և մտահոգություն հայտնում, որ Ուկրաինան հեռանում է իրավական պետություն դառնալու ճանապարհից։

Այս խորագրի վերջին նյութերը