Կան երկրներ, որոնք իրենց ներդրումները հանել են ՀՀ-ից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները:
Ըստ այդմ՝ ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են. 2021 թվականին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները կազմել են 204 մլրդ 823 մլն դրամ: Նախորդ տարվա ընթացքում կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 1 մլրդ 116 մլն հազար 700 դրամ։
Օրինակ՝ Վրաստանը 11 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից, փոխարենը Իտալիան ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները: Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականին 59 մլրդ 616 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարի կատարել է 40 մլրդ 133 մլն դրամի չափով ներդրում»: