Աշխարհ

27.04.2022 10:02


ԱՄՆ-ը դեմ է ԼՂ-ում ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ը դեմ է ԼՂ-ում ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին, ինչպես նաև դեմ է միակողմանի քայլերին այս առումով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև այս երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,-ասել է Բլինքենը

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ «մշակում և խթանում է վստահության ամրապնդման տարբեր միջոցառումներ»։

«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,-ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը