Ձեր վարչապետն ասել է՝ համաձայն է Ադրբեջանի առաջարկներին, դուք հակառակ ելույթ եք ունենում․ Սեիդովը՝ ԵԽԽՎ հայ պատվիրակներին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում բանավեճ է ծավալվել հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև։ Բանավեճը ծագել է այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում հայտարարեց, թե Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և 2022-ի փետրվարից Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին հոգեբանական ճնշումների է ենթարկում, ստեղծում հումանիտար ճգնաժամ և խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և հիմնարար մարդկանց ազատությունները։
Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարության պահանջում միջանկյալ միջոց է կիրառել՝ Ադրբեջանին կոչ անելով զերծ մնալ գործողություններից, որոնք խախտում են քաղաքացիական բնակչության իրավունքները և հարգել իրենց պարտավորությունները։
Էդուարդ Աղաջանյանից հետո ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը հիշեցրել է, որ ապրիլի 24-ին, երբ ողջ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակցող խաղաղ ցուցարարներին։ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։
«Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջազգային հանրությունը ստիպված էր նոր եզրույթ հորինել՝ նման ոճրագործությունը բնութագրելու համար. մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Չնայած այն հանգամանքին, որ այսօր՝ 107 տարի անց, այս հարցը դեռևս բավականին զգայուն է բոլորիս համար, Հայաստանի Հանրապետությունը անկախության հենց սկզբից հայտարարել է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման քաղաքականության մասին։
Մենք անընդմեջ գնում ենք այս ճանապարհով և վերահաստատում երկկողմ հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Բայց մեր գործընկերներն այս գործընթացում արդյոք նույնքան անկե՞ղծ են, որքան մենք։ Ես կցանկանայի ձեզ ինչ-որ բան ցույց տալ. սա թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստն է:
Այդ կազմակերպությունը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, ազգային այլ փոքրամասնությունների դեմ: Ես սա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ ընդամենը երկու օր առաջ Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին այս նշանը ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման բան է քարոզում։ Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մարդ, որն այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։ Հարկ է նաև նշել, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը»,-ասել է նա։
Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ Հայաստանը նվիրված է եվրոպական արժեքներին և շարունակում է անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար՝ հույս ունենալով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան փոխադարձորեն բացելու սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ՝ նպաստելով մեր տարածաշրջանում ապաէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը:
Վլադիմիր Վարդանյանից հետո ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, որը հայ պատվիրակներին մեղադրել է թեմայից շեղվելու մեջ՝ նշելով, թե ամեն ինչ սևով են ներկայացնում, նա նաև հարցադրում է արել, թե ինչու հայ պատվիրակները չեն հայտարարում, որ Չավուշօղլուն հարձակման է ենթարկվել։
«Ինչո՞ւ չեք հայտարարում, որ Երևանի կենտրոնում տեղադրված է ֆաշիստ Նժդեհի արձանը, կամ, որ մեկ միլիոն փախստականներ չեն կարողանում վերադառնալ մեր ազատագրված հողեր, քանի որ դրանք հայերի կողմից ականապատվել են»,-ասել է նա, ապա հիշեցրել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ՝ Շառլ Միշելի հովանու ներքո։
«Իմ ուղեղում կոգնետիվ դիսոնանս է առաջանում, քանի որ ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, մենք համաձայնել ենք ընդունել Ադրբեջանի առաջարկները, որոնք մենք փոխանցել ենք հայ գործընկերներին, և հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշմանը հակառակ ելույթ են ունենում, ելույթ են ունենում ընդդեմ հայերի պետական շահերի, որոնք խաղաղության են ձգտում տարածաշրջանում»,-ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն արել է և անելու ամեն ինչ խաղաղության հաստատման համար։
Ադրբեջանցի պատվիրակից հետո ելույթով է հանդես եկել թուրք պատվիրակ Կամիլ Այդինը, որը նշել է, թե նստաշրջանի թեման ռուսական ագրեսիան է Ուկրաինայում, սակայն գործընկերները շեղվում են օրակարգից։ Նա նաև նշել է, թե Վլադմիր Վարդանյանն անհիմն մեղադրանք է հնչեցրել Չավուշօղլու հասցեին՝ կապված «Գործ գայլերի» նշանի հետ։ Թուրք պատվիրակը նշել է, թե այդ նշանն օգտագործում են բոլոր թուրք քաղաքական գործիչները։

Աղբյուրը՝ news.am