Մինչ տնտեսական իրավիճակի վատացման ֆոնին հնչում էին մտահոգություններ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին օրը կայացած կառավարության նիստում շտապեց հայտարարել, որ ի հեճուկս հոռետեսների, հարկային եկամուտների առաջին եռամսյակի պլանը ոչ միայն ամբողջությամբ կատարվել, այլև նույնիսկ գերակատարվել է։
«Ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների և մեր լարվածության, մենք բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք։
Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս տարվա առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է»,-դիմելով ՊԵԿ նախագահին՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
Ի պատասխան, ՊԵԿ նախագահը հայտարարեց՝ «Այո, գերակատարվել է արդեն մի քանի օր առաջվա դրությամբ։ Խոսքն առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդ դրամով գերակատարելու մասին է։ Ինչ վերաբերում է հոռետեսական կանխատեսումներին, դրանք ավելի շատ մյուս եռամսյակներին են վերաբերում»։
«Չէ, մենք մյուս եռամսյակների մասով էլ չունենք հոռետեսական կանխատեսումներ։ Էդ ուրիշներն ունեն, ես շատ լավատեսական եմ տրամադրված»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։
Այս խոսակցության պահին ՊԵԿ-ը դեռ չէր հրապարակել առաջին եռամսյակի հարկային մուտքերի վերաբերյալ տվյալները։ Հիմա դրանք արդեն հայտնի են, ու կարելի է ասել, թե հայտարարված գերակատարումն իրականում ինչի հաշվին է եղել։
Մարտի առաջին օրը ՊԵԿ-ը մի հայտարարություն տարածեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին ղեկավարության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ։
Հայտարարվեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, ղեկավարելով ընկերության կողմից կազմակերպված և իրականացված շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում՝ պետական բյուջե չի վճարվել 15,017,640,469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ:
«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալների հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր 15,017,640,469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ. ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե»,- հայտարարել էր ՊԵԿ-ը:
Այդ 15 միլիարդն էլ թերևս թույլ է տվել գերակատարել հարկային մուտքերը։
Բայց դա բացարձակ կապ չունի այսօրվա տնտեսական իրավիճակի հետ։ Գումարը ձևավորվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 2017-2019թթ. գործունեության արդյունքներով։ Ու եթե չվերականգնվեր, ապա ունենալու էին մուտքերի ոչ թե գերակատարում, այլ թերակատարում։
Կառավարության սահմանած բյուջետային համամասնություններով, առաջին եռամսյակում նախատեսվել էր ապահովել 395 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր։
Հունվար-փետրվարի մուտքերն ընդհանուր առմամբ կազմեցին 254 մլրդ դրամ։
Բայց դրա վրա դեռևս մեծ չէ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը։ Այդ ազդեցությունը պիտի երևար մարտին։ Առաջին եռամսյակի պլանը կատարելու համար անհրաժեշտ էր, որպեսզի հարկային մարմինները մարտին հավաքեին 141 մլրդ դրամ։
Պարզվում է՝ հավաքվել են 145,8 մլրդ դրամ, որից 15 միլիարդը Զանգեզուրի կոմբինատի գործունեության հետ կապված վերականգնումն է, ինչի արդյունքում էլ գերակատարվել է բյուջեի առաջին եռամսյակի պլանը։
Նախատեսվել էր հավաքել 395 մլրդ դրամ, հավաքվել է 400,5 միլիարդ։
Բայց եթե հանենք հիշյալ 15 միլիարդը, ապա կստացվի, որ մուտքերը թերակատարվել են։ Այն էլ՝ շուրջ 10 մլրդ դրամի չափով։
Մի բան, ինչն իսկապես մտահոգվելու լուրջ առիթ է, հատկապես՝ բյուջեի հետագա եռամսյակների եկամուտների ապահովման հետ կապված։
Այդպիսի միլիարդները, բնականաբար, ամեն անգամ երկնքից չեն ընկնելու, որպեսզի փրկեն բյուջեի եկամտային պլանը։ Առավել ևս, որ հաջորդ եռամսյակներին պլանավորված մուտքերն անհամեմատ ավելին են։
Երկրորդ եռամսյակի համար պլանը 484 միլիարդ է՝ 84 միլիարդով ավելի շատ, քան առաջինի կատարողականը։
Ու սա՝ այն պարագայում, որ տնտեսության մեջ ի հայտ եկած խնդիրների պատճառով՝ հարկերի հավաքման հետ կապված ռիսկերը ևս ավելացել են։
Տնտեսական իրավիճակի վատացումը չի կարող չազդել պետական ֆինանսների վրա։ Դրան բազմիցս ականատես ենք եղել, ականատես եղանք նաև 2 տարի առաջ, երբ բյուջեի նախատեսված եկամուտներն էապես թերակատարվեցին, ու կառավարությունը ստիպված եղավ աննախադեպ քայլ կատարել՝ մեկ տարվա մեջ 2 անգամ վերանայեց ու կրճատեց բյուջեի եկամուտները։
Եթե իրականանան տնտեսական աճի վերաբերյալ ֆինանսական ու մասնագիտացված կառույցների կողմից հնչող կանխատեսումները, ապա պետական բյուջեն ևս կկանգնի ֆինանսական դժվարությունների առաջ։ Կապ չունի, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը բյուջեի եկամուտների ստացման հետ կապված հոռետեսական կանխատեսումների վերաբերյալ։
Եկամուտների չստացումը ենթադրում է ծախսերի կրճատում կամ լրացուցիչ պարտքերի ներգրավում։
Վերջին ճանապարհով էլ, թերևս, մտադիր է գնալ կառավարությունը, չնայած իր գործունեության ընդամենը 4 տարիների ընթացքում արդեն հասցրել է այնքան պարտքեր կուտակել, որ անցել է բոլոր գրված ու չգրված սահմանները։
Հարկային եկամուտների գերակատարման առեղծվածը

Հունվարին բյուջեի հարկային եկամուտները կազմեցին 144 մլրդ դրամ։ Փետրվարին հավաքվեց 110 մլրդ դրամ՝ 34 միլիարդով քիչ, քան հունվարին։

Հակոբ Քոչարյան
Աղբյուրը՝ 168.am