Լրահոս

03.08.2011 11:06


Կեղծ ահազանգ

Օգոստոսի 2-ին`ժամը 10.26-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյաց փողոցի թիվ 1 շենքում` Արաբկիրի ոստիկանության բաժնում և Ազա­տու­թյան պո­ղո­տա­յի թիվ 2ա շենքում` ՀՀ Պաշտպանության նախարարության Արաբկիրի զինկոմիսարիատում, պայթուցիկ սարք է տե­ղա­դրված:

Դեպքի վայր` Ազատության պողոտայի թիվ 2ա շենք են մեկնել Երևան քաղաքի թիվ 11 Հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշ­վարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը:

Իսկ մյուս դեպքի վայր`Մամիկոնյաց փողոցի թիվ 1 շենք, մեկնել է Երևան քաղաքի թիվ 5 Հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշ­վարկ:

ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուժերով իրականացված որոնողական աշխատանք­նե­րի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ժամը 11.41-ին հայտարարվել է տագնապի ավարտ:

Այս խորագրի վերջին նյութերը