Մակրոնը հաղթել է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլի քվեարկության նախնական տվյալներով առաջ է անցել իր մրցակից, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաընկերության՝ ընտրատեղամասերից ստացված տեղեկություններին։
Մակրոնը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 57,6 տոկոսը, Լը Պենը՝ 42,4 տոկոսը։
Ընդդիմության առաջնորդն ընդունել է պարտությունը, սակայն խոստացել կատարել իր պարտականությունները ֆրանսիացիների նկատմամբ։ Մասնավորապես, Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը մեծ պայքար է սկսելու խորհրդարանական ընտրություններում։