Աշխարհ

24.04.2022 21:51


Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողի է ձերբակալել։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

Հայկական կողմն այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հերքել և չի հաստատել։ Ադրբեջանը նաև հայտնել է, որ ձերբակալվածը ՀՀ ԶՈւ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովն է։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, որում ասվում է, թե իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձ է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը