Լրահոս

02.08.2011 15:13


Աշտարակում բախվել են 4 ավտոմեքենա

Հուլիսի 30-ին ժամը 19.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ հու­լիսի    29-ին` ժամը 08.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում` ավտոկայանի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 03 ՕՕ 747 պետհամարանիշով, «ՎԱԶ-2121» մակնիշի 43 ՕՕ 154 պետհամարանիշով, «Մերսեդես» մակնիշի 24 ՍՍ 633 պետհամարանիշով, «ՎԱԶ 21 07» մակնիշի 208 ՕՕ 64 պետհամարանիշով ավտոմեքենաները և վրաերթի ենթարկել 1956թ. ծնված Ոստիկանության Արագածոտնի մարզային վար­չության ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության  փոխգնդապետ Սամվել Ղազարյանին, ինչի հետևանքով նա, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1968թ. ծնված Արմեն Սիմոնյանը (գ.Օշա­կան), «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1990թ. ծնված Մուրադ Մուրադյանը (ք.Աշտարակ) և 1990թ .ծնված Արթուր Արամյանը (ք.Աշտարակ) տարբեր աստիճանի մարմնական վնաս­վածք­ներով հոս­պի­տա­լացվել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց: Ա.Արամյանը, Մ.Մուրադյանը ստանալով առա­ջին բուժ­օգ­նու­­թյուն` դուրս են գրվել, իսկ Ս.Ղազարյանի և Ա.Սիմոնյանի առողջական վիճակը բժիշկ­ների կողմից գնա­հատ­վել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը