Ադրբեջանը հրապարակել է Բերձորը շրջանցող ճանապարհի շինարարության լուսանկարները
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Հայաստանից Ստեփանակերտ նոր ճանապարհի կառուցման հատվածից, որը շրջանցում է Բերձորը:
«Նոր ավտոճանապարհի երկարությունը կկազմի 32 կիլոմետր։ Ըստ նախագծի՝ 2 գիծ ունեցող ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը կկազմի 7, իսկ երկարությունը՝ 12 մետր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հրապարակվել են նաև Հաքարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարները։ Լաչինի միջանցքի շրջանակներում՝ այդ ճանապարհը Ստեփանակերտը պետք է միացնի Հայաստանի տարածքին` փոխարինելով Բերձոր և Աղավնո բնակավայրերով անցնող գործող ճանապարհին։ Ենթադրվում է, որ դրանց նկատմամբ հսկողությունը կանցնի Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ «կողմերի համաձայնությամբ առաջիկա 3 տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։
Ադրբեջանը պարտավորվում է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղությամբ։ Աղբյուրը՝ armeniasputnik.am
Ադրբեջանը հրապարակել է Բերձորը շրջանցող ճանապարհի շինարարության լուսանկարները
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Հայաստանից Ստեփանակերտ նոր ճանապարհի կառուցման հատվածից, որը շրջանցում է Բերձորը:
«Նոր ավտոճանապարհի երկարությունը կկազմի 32 կիլոմետր։ Ըստ նախագծի՝ 2 գիծ ունեցող ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը կկազմի 7, իսկ երկարությունը՝ 12 մետր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հրապարակվել են նաև Հաքարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարները։ Լաչինի միջանցքի շրջանակներում՝ այդ ճանապարհը Ստեփանակերտը պետք է միացնի Հայաստանի տարածքին` փոխարինելով Բերձոր և Աղավնո բնակավայրերով անցնող գործող ճանապարհին։ Ենթադրվում է, որ դրանց նկատմամբ հսկողությունը կանցնի Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ «կողմերի համաձայնությամբ առաջիկա 3 տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։
Ադրբեջանը պարտավորվում է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղությամբ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am