Լրահոս

01.08.2011 19:42


Բակո Սահակյանն ընդունել է Տիգրան Սարգսյանին

Բակո Սահակյանն ընդունել է Տիգրան Սարգսյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի կառավարական պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը և տեղական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարևորագույն հիմքերից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը