Աշխարհ

21.04.2022 19:10


Գվատեմալայում մայաների հնագույն օրացույց է հայտնաբերվել

Գվատեմալայում մայաների հնագույն օրացույց է հայտնաբերվել

Լաս Պինտուրաս բուրգի համալիրում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են 2,2 հազար տարվա վաղեմության որմնանկար։ Գիտնականները ենթադրում են, որ սա մայաների 260-օրյա օրացույցի մի մասն է։ Պարզվում է, որ հայտնաբերված արտեֆակտն այս թվային համակարգի գոյության ամենավաղ վկայությունն է, գրում է Gizmodo-ն։

Որմնանկարները ստեղծվել են մ.թ.ա. 300-200թթ․: Դրանց վրա պատկերված է եղնիկի գլուխ, վերեւում՝ մայաների 7-րդ պատկերն է: Երկու խորհրդանիշները միասին կազմում են օրվա անվանումը՝ «7 եղնիկ»:

Կենտրոնական Ամերիկայի բոլոր հին քաղաքակրթությունների կողմից օգտագործվել է 260-օրյա օրացույց: Թվային համակարգը բաղկացած էր 20 օրվա 13 շրջանից, այն չուներ շաբաթներ կամ ամիսներ։

Ցիկլի յուրաքանչյուր օր անվանվել է կենդանու կամ առարկայի անունով: Օրինակ՝ «7 եղնիկ (մանիկ)», հետո՝ «8 նապաստակ (լամար)», ապա՝ «9 ջուր (մուլուկ)»։ Տրամաբանությունը հետեւյալն է՝ սկզբում՝ օրվա հերթական համարը (13-ից մեկը), հետո՝ օրվա անվանումը (20-ից մեկը)։ Որոշ հնդկացիներ այսօր էլ օգտագործում են այս օրացույցը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը