Ինչո՞ւ է Հայաստանը տանուլ տալիս տեղեկատվական պատերազմում
Նախօրեին Facebook սոցիալական ցանցում լայն քննարկման առարկա դարձավ կինոռեժիսոր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Աթասյանի` MaxInfo.am լրատվական կայքին տված հարցազրույցը: Վերջինս այս տարվա սկզբում սկսել էր աշխատել «Թեկուզ» ֆիլմի ստեղծման վրա, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի էությունն առանց խեղաթյուրումների միջազգային հանրությանը հասցնելը:
Այն, թե ինչով է ավարտվել կինոռեժիսորի այդ նախաձեռնությունը, միայն ապշանք է առաջացնում:
MaxInfo.am-ին Աթասյանն ասել է, որ նկարահանումները պետք է սկսվեին հունիսին: Դրա մասին տեղյակ էին և՛ նախագահական նստավայրում, և՛ Ազգային կինոկենտրոնում, և՛ Մշակույթի նախարարությունում: Ազգային կինոկենտրոնի տնօրինությունից և Մշակույթի նախարարությունից խոստացել էին, որ Մշակույթի նախարարը կառավարության նիստի ժամանակ պետք է բարձրացներ ֆիլմի ֆինանսավորման հարցը, որպեսզի պահեստային ֆոնդից գումար տրամադրվեր: Ըստ Ազգային կինոկենտրոնի եզրակացության` ֆիլմը պետք է շտապ նկարահանվեր:
«Բայց մշակույթի նախարարությունից մենք նամակ ստացանք, որտեղ հայտնվում էր ֆիլմին 2012 թվականի բյուջեի քննարկաման ժամանակ անդրադառնալու մասին միայն: Դրանից հետո ես Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպում ունեցա: Հիմա կրկնում եմ նրա խոսքերը բառացի. «Եթե ես ցանկանայի մերժել կամ փակուղի տանել ֆիլմը, ապա կասեի, որ այն նախատեսում ենք քննարկել 2012-ին»: Ես էլ ասեցի, բայց, տիկին նախարար, Դուք հենց այդպես էլ ինձ պատասխանել եք Ձեր նամակում: Նա էլ զարմացավ և ասաց. «Վայ էդպես եմ ասել, մոռացել էի»»,- հայտարարել է Աթասյանը...
Կինոռեժիսորը նաև նշել է, որ ֆիլմին օժանդակելու վերաբերյալ Նախագահի կոմից հանձնարարական է իջեցվել մշակույթի նախարարությանը: «Ես իմ աչքերով տեսել եմ այդ հանձնարարականը: «Բայց, փաստորեն, ոչ մի փոփոխություն էլ չկա»»,- հայտարարել է կինոռեժիսորը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է ադրբեջանական քարոզչամենային դիմակայելուն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությունը որպես վտանգավոր և տագնապալի: Դրա վառ ապացույցը կինոռեժիսորի հետ կատարվածն է: Կինեմատոգրաֆը աշխարհին ճշմարտությունը մատուցելու ամենաարդյունավետ միջոցներից է: Թշնամին ակտիվորեն օգտագործում է կինոն պատմությունը խեղաթյուրված ձևով ներկայացնելու համար: Միևնույն ժամանակ, հայաստանյան իրականությունում թշնամու հակահայկական քարոզչությանը դիմակայելուն ուղղված նախագծերն ուղիղ իմաստով «ջրվում են», այն էլ ցինիկաբար, հեղինակներին ուղարկելով դեպի 2012 թվականի բյուջեի քննարկում: Հենց դա՛ է պատճառը, որ Հայաստանը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմում, իսկ աշխարհը հավատում է ադրբեջանական լուտանքներին:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը