Քաղաքական

20.04.2022 21:59


Հանրությանը խաբելու համար է ասում․ Տ․Խաչատրյանը Փաշինյանի հայտարարության մասին, թե խաղաղության այլընտրանքը պատերազմն է

Հանրությանը խաբելու համար է ասում․ Տ․Խաչատրյանը Փաշինյանի հայտարարության մասին, թե խաղաղության այլընտրանքը պատերազմն է

Չեմ կարծում, որ Հայաստանը 44-օրյա պատերազմը հաղթելու շանսեր ուներ, այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Ես չեմ կարծում։ Ոչ այս արդյունքը, բայց հաղթելու շանսերը ․․․ ես չեմ կարծում։ Այդ իրավիճակում, հակառակորդի ուժերի և հնարավորությունների պայմաններում, չեմ կարծում»,–ասաց նա։

Լրագրողների հարցին, թե իշխանություններն ասում են, որ եթե խաղաղության ճանապարհով չգնանք, ապա դրա այլընտրանքը պատերազմն է, արդյո՞ք մեր բանակը կարող է դիմագրավել, թե ոչ, Տիրան Խաչատրյանն արձագանքեց․

«Հիմա չկա՞ պատերազմի վտանգը։ Հակառակորդի ոտնձգություններին որևէ տեղ ինչ–որ բանով փորձո՞ւմ են հակազդել, կա՞ այդպիսի տրամադրվածություն։ Ասեմ ավելին, որտեղ եղել է ուժերի կենտրոնացում հետպատերազմական ժամանակահատվածում, ասել, թե մեր զորքերը այդպիսի ինչ–որ կորուստներ են ունեցել, այդպես չէ։ Հակառակորդը բազմակի անգամ կորուստներ է ունեցել, և կարողացել են [մեր զորքերը – խմբ․] կարողացել են այն իրականացնել այն խնդիրը, որը դրված է եղել։ Դա ուղղակի հանրությանը, ժողովրդին և հատկապես իր համակիրներին խաբելու համար է ասում։ Այդպես չի։ Ես չեմ ասում՝ հիմա ի վիճակի են լայնամասշտաբ, գերտերությունների կամ հզոր ուժերի հետ պատերազմի մեջ մտնել, բայց միանշանակ համոզված եմ նաև, որ առանձին ուղղություններով որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություն և կարողություն ունեն»։

Հարցին, թե խնդիրը հրամանատարի մեջ, նա ասաց․ «Ոչ միայն։ Բանակը մենք չպետք է դիտարկենք միայն հրամանատարով, այլ՝ հրամանատար, կառուցվածք, սպառազինություն, տեխնիկա։ Այս ամբողջականության մեջ պետք է դիտարկել»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը