Լրահոս

01.08.2011 16:25


«Երկխոսության» սարգսյանական ծա՞ղր, թե՞ ուժի հերթական փորձարկում

Ինչպես  արդեն  տեղեկացրել  ենք  հհկական  ընտրական  օրենսգրքի  առաջին կոպիտ  խախտումը  կատարեց  ՀՀ  վճռաբեկ դատարանի  նախագահը՝ ԿԸՀ  անդամ  առաջարկելով  ԿԸՀ  նախկին  նախագահին:

Հիշեցնում  ենք, որ  վերջինիս  նույն  ԿԸՀ անդամի  թեկնածությունը  մերժել  էր  Մարդու  իրավունքների  պաշտպանն, օլոր-մոլոր  հասկացնելով  պատճառն, այն  է՝ ԿԸՀ  նախագահը «պատշաճ  չի  հիմնավորել  իր  քաղաքական  չեզոքությունը»: Հավանաբար, իր  եզրակացության հիմքում  ՄԻ Պաշտապանն արդարացիորեն  ընդունել է  նաև  այն  թարմ փաստը, որ  ԿԸՀ  նախագահն ընտրական օրենսգրքի հհկական  կոալիցիայի  նախագծի  համահեղինակներից  է, ինչն  ամեն  համար  պահի  հպարտորեն  հիմնավորում  է  նույն  ինքը՝  ԿԸՀ նախագահը:

Սակայն, այդ խախտման  գլուխգործոցը  դա  չէ  և  ոչ  էլ  այն, որ  Նախագահականը  «չնկատեց»  այդ օրինախախտումը և, որպես հետևանք, նույն  Պաշտպանը ԿԸՀ  իր  մերժած  անդամին  ընտրեց  ԿԸՀ  նախագահ...

...այլ  այն, որ  ԿԸՀ  այդ նախագահն  ինքը  հիշեցրեց, օրենքով արգելված,  իր  հրապարակային հասարակական-քաղաքական գործունեության  մասին՝ Հայաստանի  ամենակառուցողական  թերթում  հանդես գալով, որպես  «երկխոսության»  մի  կողմի՝ կոալիցիայի  փորձագետ:

Ավելի  քան  ակնհայտ  է, որ  վերջինս  չէր  կարող  այդ  քայլին  գնալ  առանց  համապատասխան  համաձայնության: Այսինքն, ինչ  է  սա՝  «երկխոսության» սարգսյանական ծաղր, թե ուժի հերթական  փորձարկում:

Ամեն  դեպքում, սա  մի  նոր  ահազանգ  է  այն  մասին, որ  իրական խնդիրները  դուրս են մնացել մեր  ժամանակների  ամենաարդար  միջոցառման  օրակարգից, որ  ընտրական  գործընթացներին  առնչվող  ցանկացած  իրավախախտմանն այսօր  իսկ  պետք է  արձագանքել:

Գուցե, ստեղծված  իրավիճակում  ԿԸՀ  նախագահի  ով  լինելը  այդքան  էլ  կարևոր չէ, սակայն, այս  ընտրախախտմանն  անհրաժեշտ  է անդրադառնալ...

...ի վերջո, հենց «երկխոսության» իմիջի համար:

ՀՊԱԿ Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը