Լրահոս

31.07.2011 12:50


Հակառակորդը կիրառել է նաև «Սև նետ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահարային հրացաններ և «ԿԽ» ու «ԺՄԽ» տիպի գնդացիրներ

Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 23-ից 30-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: Առաջնային գծում բացի «AK» տիպի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև «Սև նետ» և «CBD» տիպի դիպուկահարային հրացաններ և  «ԿԽ» ու «ԺՄԽ»  տիպի գնդացիրներ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը