Քարվաճառում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում (Քելբաջար) ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ ԶԼՄ–ի` ականի վրա պայթած զինծառայողը Այխան Ջամալզադեն է։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։ Չի նշվում` զինծառայողը մահացել է, թե վնասվածքներ ստացել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ՆԳՆ-ն փետրվարի 23-ին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ենթակայության տակ անցած Արցախի տարածքներում ականի պայթյունից Ադրբեջանի 85 քաղաքացի է տուժել, 85-ից 30-ը մահացել են, 55-ը`տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Տուժածների թվում են նաև նրանք, ովքեր տարածքներ են այցելել առանց իշխանության հատուկ թույլատվության։
Ավելի ուշ` ապրիլի 9-ին, հայտնի դարձավ, որ Թարթառի շրջանում Գերանբոյի բնակիչներից մեկն էլ է պայթել ականի վրա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am