Աշխարհ

20.04.2022 18:10


Xiaomi-ն սմարթ շվաբր է թողարկել

Xiaomi-ն սմարթ շվաբր է թողարկել

Xiaomi-ն թողարկել է երկու խոզանակով հագեցած Xiaomi MIJIA dual-brush wireless mopping machine-ը, գրում է Gizmochina պորտալը։

Շվաբրը նաև մաքրման նոր եղանակ է առաջարկում. առջևի խոզանակը ջրով լվանում է կեղտը, իսկ հետևի խոզանակը մաքրում է այն: Բացի այդ, գաջեթը կարող է ինքնամաքրվել հենց մաքրման ժամանակ։

Ներկառուցված շարժիչի շնորհիվ շվաբրը հեշտ է կառավարել, այն կարելի է նաև հորիզոնական դիրքով օգտագործել՝ կահույքի տակի հատվածում հատակը մաքրելու համար:

Սարքն ինքնուրույն դադարում է աշխատել երկու դեպքում՝ եթե ջուրը վերջանում է կամ շվաբրի աղտոտվածության աստիճանը չափազանց բարձր է։ Մաքրման ավարտից հետո սարքը պետք է դնել հիմքի վրա և միացնել շվաբրի օժանդակ մաքրումը։

Մարտկոցն աշխատում է 35 րոպե։ Շվաբրը Չինաստանում առաջարկվում է 140 դոլարով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը