Հրապարակվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ինարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։
Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», երկրորդը «Գազպրոմ» ընկերությունն է, երրորդը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Տասնյակում են ընդգրկված նաև ՀՀ ՊՆ-ն, «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «Ֆլեշ», «Թեղուտ», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունները։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկտվական ցանկեր» բաժնում:
Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Հրապարակվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին արկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։