Աշխարհ

19.04.2022 18:20


Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված կղզու բնակիչների 99 տոկոսը COVID-ի դեմ հակամարմիններ ունի

Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված կղզու բնակիչների 99 տոկոսը COVID-ի դեմ հակամարմիններ ունի

Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված կղզու՝ Ճավայի գրեթե բոլոր բնակիչները COVID-19-ի դեմ հակամարմիններ ունեն, որի պատճառը նախկին վարակի և վիրուսի դեմ պատվաստումների համադրությունն է, հայտնում է Reuters-ը։

Ըստ 2100 բնակիչների հետազոտության արդյունքների՝ Ճավայում, որտեղ 150 միլիոն մարդ է ապրում, և Բալիում, որը Ինդոնեզիայի գլխավոր զբոսաշրջային ուղղությունն է, մարդկանց 99,2 տոկոսը հակամարմիններ ունի COVID-ի դեմ:

Ինդոնեզիայի համալսարանի համաճարակաբան Պանդու Ռիոնոն Reuters-ին ասել է, որ վերջին հետազոտության ժամանակ հակամարմինների մակարդակն ավելի բարձր է եղել խթանիչների ավելի լայն ընդունման շնորհիվ:

Ինդոնեզիայում դեպքերի ամենօրյա թիվը զգալիորեն նվազել է փետրվարին օմիկրոն տարբերակի պատճառով գրանցված աճից հետո: 270 մլն բնակչության մոտ 60 տոկոսը պատվաստվել է COVID-ի դեմ։

Դեկտեմբերին 22 000 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ ինդոնեզացիների 86 տոկոսը հակամարմիններ ունի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը