Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի նվիրված միջոցառում Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում
Հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Շվեյցարիայի Տիսինո շրջանի Լոկառնո քաղաքի ցուցասրահներից մեկում տեղի ունեցավ հայ ժամանակակից կերպարվեստի բնագավառի երկու երիտասարդ նկարիչների` Արեւիկ Մկրտչյանի եւ Աննա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Շվեյցարիայի Տիսինո կանտոնի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Լոկառնոյի բարեգործական կոմիտեի եւ մշակութային հարցերով կազմակերպական հանձնաժողովի ջանքերով:
Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Տիսինոյի պետական եւ հանրային կառույցների, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ընթերցվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի անկախության քսանամյակի միջոցառումների շարքում մշակութային նման միջոցառման կազմակերպումն արտահայտում է Հայաստանի որպես անկախ ու կայուն պետության վերաբերմունքը իր երկրի պատմության եւ ժառանգության հանդեպ` միաժամանակ ի ցույց դնելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով իր ապագան կերտելու Հայաստան պետության եւ հայ ժողովրդի ձգտումը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ցուցահանդեսի կազմակերպիչները` նշելով հայկական մշակույթի առանձնահատուկ գրավչությունն ու ինքնատիպությունը, հայ ժողովրդի ստեղծագործական զարմանահրաշ ունակությունները, որ չնայած բազմաթիվ դժվարություններին մշտապես զարգացել է ու նորանոր ստեղծագործություններ պարգեւել աշխարհին:
Լոկառնոյում հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչեւ 2011 թ. հոկտեմբերի 28-ը:
Շվեյցարիայի իտալախոս մասում կազմակերպվող Հայաստանի անկախության 20 ամյակին եւ հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարքում Լոկառնոյում նախատեսվում են նաեւ օգոստոսի 25-ին` Հայաստանին նվիրված ֆիլմի ցուցադրում, սեպտեմբերի 22-ին` Հայաստանում շվեյցարական KASA եւ Արեվամանուկ հումանիտար կազմակերպությունների գործունեության ներկայացումը, հոկտեմբերի 8-ին` հայկական ավանդական խոհանոցի ներկայացում:
Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի նվիրված միջոցառում Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում
Հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Շվեյցարիայի Տիսինո շրջանի Լոկառնո քաղաքի ցուցասրահներից մեկում տեղի ունեցավ հայ ժամանակակից կերպարվեստի բնագավառի երկու երիտասարդ նկարիչների` Արեւիկ Մկրտչյանի եւ Աննա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Շվեյցարիայի Տիսինո կանտոնի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Լոկառնոյի բարեգործական կոմիտեի եւ մշակութային հարցերով կազմակերպական հանձնաժողովի ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Տիսինոյի պետական եւ հանրային կառույցների, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ընթերցվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի անկախության քսանամյակի միջոցառումների շարքում մշակութային նման միջոցառման կազմակերպումն արտահայտում է Հայաստանի որպես անկախ ու կայուն պետության վերաբերմունքը իր երկրի պատմության եւ ժառանգության հանդեպ` միաժամանակ ի ցույց դնելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով իր ապագան կերտելու Հայաստան պետության եւ հայ ժողովրդի ձգտումը: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ցուցահանդեսի կազմակերպիչները` նշելով հայկական մշակույթի առանձնահատուկ գրավչությունն ու ինքնատիպությունը, հայ ժողովրդի ստեղծագործական զարմանահրաշ ունակությունները, որ չնայած բազմաթիվ դժվարություններին մշտապես զարգացել է ու նորանոր ստեղծագործություններ պարգեւել աշխարհին: Լոկառնոյում հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչեւ 2011 թ. հոկտեմբերի 28-ը: Շվեյցարիայի իտալախոս մասում կազմակերպվող Հայաստանի անկախության 20 ամյակին եւ հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարքում Լոկառնոյում նախատեսվում են նաեւ օգոստոսի 25-ին` Հայաստանին նվիրված ֆիլմի ցուցադրում, սեպտեմբերի 22-ին` Հայաստանում շվեյցարական KASA եւ Արեվամանուկ հումանիտար կազմակերպությունների գործունեության ներկայացումը, հոկտեմբերի 8-ին` հայկական ավանդական խոհանոցի ներկայացում: