Կինոլոգը բացատրել է՝ ինչու շներին չի կարելի օժտել մարդկային որակներով
ՌԴ Կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը բացատրել է, թե ինչու շներին չի կարելի օժտել մարդկային հատկություններով և որակներով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Շներին մարդկային որակներով օժտելու ոմանց ցանկությունն է պատճառ դառնում կենդանիների և տերերի միջև թյուրիմացությունների մեծ մասի առաջացման համար: Շները վերացական մտածողություն չունեն: Եվ ձգտելով շներին փոխանցել մեր տրամաբանությունն ու աշխարհընկալումը՝ մոռանում ենք, որ շունը նախևառաջ կենդանի է»,-պարզաբանել է Գոլուբևը:
Վերջինս մասնավորեցրել է, որ շների համար անհասկանալի են ուշացած պատիժները. նրանք վայրկյանապես մոռանում են, որ փչացրել են գորգը կամ պատռել են պաստառները:
«Շները չեն վերլուծում իրենց արարքները, չեն տխրում ձեր սիրած ծաղկամանը կոտրելու համար, ապագայի ծրագրեր չեն կազմում և չեն նեղանում, որ ձեր ափսեից ուտելիք չեք տալիս: Շները չեն մտածում ինչպես մարդիկ: Եթե ընկելեք այս պարզ փաստը, ապա ավելի լավ կհասկանաք ձեր ընտանի կենդանիներին»,-մեկնաբանել է մասնագետը:
Կինոլոգը մեկնաբանել է, որ ազդանկանները, որը շունը տալիս է տիրոջը, գրեթե միշտ ազդանշան է կենդանու առողջական վիճակի մասին:

Աղբյուրը՝ news.am