Աշխարհ

16.04.2022 13:50


Ռուս զինվորականները հարված են հասցրել Կիևում գտնվող զրահատեխնիկայի գործարանի վրա. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները հարված են հասցրել Կիևում գտնվող զրահատեխնիկայի գործարանի վրա. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները հեռահար ճշգրիտ զինատեսակներով հարվածներ են հասցրել Կիևում գտնվող զրահատեխնիկայի գործարանը և վերանորոգման գործամասը Նիկոլաևում, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Օդից բարձր ճշգրտության հեռահար զենքերը ոչնչացրել են Կիևում զրահատեխնիկայի արտադրական կորպուսները և ռազմական տեխնիկայի վերանորոգման գործամասը Նիկոլաևում»,-ասել է նա։

ՌԴ ԶՈւ-ն գերճշգրիտ հրթիռներով ոչնչացրել է հակառակորդի 16 թիրախ, այդ թվում՝ սարքավորումների պահեստներ և զենքի պահման բազաներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը