Լրահոս

29.07.2011 18:15


Հստակեցվել է «Բուլղարիա» նավի կործանման հնարավոր մեղավորների ցուցակը

Հստակեցվել է «Բուլղարիա» նավի կործանման հնարավոր մեղավորների ցուցակը

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն, Ռուսաստանի դաշնության Քննչական կոմիտեն հստակեցերել է այն մարդկանց և կազմակերպությունների ցուցակը, որոնք հնարավոր է՝ մեղավոր են «Բուլղարիա» նավի կործանման համար։

Այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի  ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։  Նրա խոսքերով՝ տեղի ունեցածի մեղավորների ցուցակում են հայտնվել ծովային մատյանների և զբոսարջային գործակալությունների աշխատակիցները, որոշ  կազմակերպություններ, որոնք կապ ունեն փաստաթղթերի ձևակերպման հետ։

Բաստրիկինը նաև նշել է, թե քննությունը ցույց է տվել, որ  կործանման պատճառը նաև նավի տեխնիկական ոչ  պիտանի վիճակն է եղել։

Բացի դա, նա ավելացրել է, որ Քննչական խորհուրդը մտադիր է  նաև հատուկ տեխնիկական փորձաքննություն անցակցնել, որպեսզի ավելի  հստակ  պարզի  վթարի պատճառներն ու գտնի մեղավորներին։

Այս մասին Բաստրիկինը հայտարարել է ՌԴ նախագահ  Դմիտրի Մեդվեդևի մոտ ուժային գերատեսչությունների խորհդակցության ժամանակ։

–Այս ամենը պետք է արվի մարդականց լայն շրջանակով՝ ներառյալ այս բարձիթողի վիճակի  կազմակերպիչները, այլ ոչ թե միայն կատարողներն ու այլ պատահական մարդիկ,–հայտարարել է Մեդվեդևը։

Հիշեցնենք, որ  «Բուլղարիա» նավը խորտակվել էր հուլիսի 10–ին, ինչի հետևանքով նավի վրա եղած 201 մարդուց 122–ը մահացել էր։

Այս խորագրի վերջին նյութերը