Լրահոս

29.07.2011 16:45


Ճապոնիան կրկին երկարակեցությամբ առաջին տեղում է

Վերջին հետազոտությունների համաձայն՝ ընթացող տարում ճապոնուհիները կրկին շարունակում են մնալ աշխարհի ամենաերկարակյաց մարդիկ, չնայած նրանց կյանքի տևողությունը մի քիչ կրճատվել է՝ հասնելով 86,39 տարվա։

Պետք է ասել, որ կյանքի  տևողության 0,05 տարով կրճատումը հաշվարկվել է 5 տարվա ընթացքում։ Այսպես, 2009թ. տվյալներով կյանքի միջին տևողության ցուցանիշը ռեկորդային՝ 86,44 տարի է եղել։

Ինչպես հայտնում է «medkarta.com»–ը, ճապոնական կառավարության խոսքերով՝ կյանքի կրճատմանը  նպաստել  է ճապոնիայում անցած տարի սկսված տաք եղանակը, որը նպաստել է սրտի  հիվանդությամբ տառապողների  առողջության վատթարացմանը։

Սրանով հանդերձ, Ճապոնիայի  բնակիչուհիները շարունակում են աչքի ընկնել կյանքի տևողության աննախադեպ ցուցանիշով։

Ճապոնիային հաջորդում է Հոնկոնգը՝ 85,9 տարի և Ֆրանսիան՝ 84,8 տարի։

Իսկ օրինակ տղամարդկանց կյանքի  տևողությունը Ճապոնիայում հասել է 79,64 տարվա, որը չորրորդ տեղն է Հոնկոնգից (80 տարի), Շվեյցարիայից (79,8) և Իսրայելից (79,7) հետո։

Այս խորագրի վերջին նյութերը