Աշխարհ

14.04.2022 13:58


Առանց ամաչելու արևմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձև» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները․ Լավրով

Առանց ամաչելու արևմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձև» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները․ Լավրով

Արևմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձև» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները, սահմանափակելով, այդ թվում՝ սոցցանցերում պետական մարմինների օգտահաշիվները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են գլոբալ, արևմտյան, առաջին հերթին, ամերիկյան ինտերնետ հարթակները հովհարաձև արգելափակում ամբողջ աշխարհում ռուսաստանյան տեղեկատվական ռեսուրսները:

Դա անում են ցուցադրաբար, առանց ամաչելու: Օրերս Youtube տեսահոսթինգով սահմանափակվել Է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի հասանելիությունը, այնուհետև նմանօրինակ միջոց Է կիրառվել նաև Պետական Դումայի օգտահաշիվի նկատմամբ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում: Նա ընդգծել Է, որ նախարարության հրապարակման չհիմնավորված սահմանափակումներ Է իրականացնում նաև Twitter-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը