Աշխարհ

14.04.2022 12:01


Արևմուտքը ձգտում է խարխլել ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ տարածքում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը ձգտում է խարխլել ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ տարածքում. ՌԴ ԱԳՆ

Արևմտյան երկրները ձգտում են խաթարել ինտեգրացիոն գործընթացները Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։

«Արևմուտքն ակնհայտորեն ձգտում է խարխլել ինտեգրացիոն գործընթացները Համագործակցության տարածքում։ Այս իրավիճակում հատկապես կարևոր է ԱՊՀ-ում գործող անվտանգության մեխանիզմների հարմարեցումը ժամանակակից իրողություններին, Համագործակցության շրջանակներում աշխատանքի համակցումը ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի հետ: Այդ գործունեությունը շարունակվում է»,-ասել է Եվդոկիմովը։

Նա ընդգծել է, որ այդ աշխատանքում կարևոր է լինել ճկուն և ստեղծագործ, չսահմանափակվել որևէ ձևաչափով, այլ կիրառել դրանցից յուրաքանչյուրի ամենաարդյունավետ պրակտիկան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը