Լրահոս

29.07.2011 15:49


Չուտել շուտ փչացող սննդամթերք, խմել շատ հեղուկ

Չուտել շուտ փչացող սննդամթերք, խմել շատ հեղուկ

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցը խորհուրդ է տալիս շոգից ու արևից պաշտպանվել առաջին հերթին արևապաշտպան ակնոցներով, գլխարկով ու բամբակյա հագուստով, զերծ մնալ հատկապես ժամը 12:00 -ից 17:00 արևի ուղիղ ճառագայթների տակ հայտնվելուց, աշխատանքի ծանր մասը կատարել համեմատաբար զով ժամերին և մեծ քանակությամբ՝ 2-3 լիտր հեղուկ օգտագործել՝ բայց ոչ սառեցրած, այլ հովացրած վիճակում, ինչպես նաև չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները, խուսափել շուտ փչացող սննդամթերք օգտագործելուց, լցնովի պաղպաղակներից: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ նշել է, որ այս տարի արևահարության 23 դեպք է գրանցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը