Հանձնաժողովը հարուցեց վարչական վարույթ «Երևան SET» սուպերմարկետի նկատմամբ՝ օրենքի հնարավոր խախտման առնչությամբ
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնում գործում է «Երևան SET» անվանումով սուպերմարկետ, որի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է «Երևան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին:
Այսօր՝ հուլիսի 29-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց վարույթ հարուցել «Երևան SET» սուպերմարկետի նկատմամբ՝ օրենքի հնարավոր խախտման առնչությամբ:
Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մասնավորապես այս դեպքում շփոթության առաջացում է համարվում այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակումը: