Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառն այս տարի նշվում է հուլիսի 31–ին։ Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8): ՀայեկեղեցինՔրիստոսիՊայծառակերպությունըտոնումէԶատիկից 98 օրհետո, հունիսի 28-իցմինչեւօգոստոսի 1-նընկածժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպությանտոնինհաջորդողերկուշաբթիօրըմեռելոցէ:
Այսօր Վարդավառ է
Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառն այս տարի նշվում է հուլիսի 31–ին։ Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8): Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
7or.am