Փիղը մահացու տրորել է Ուգանդայի արևմտյան Կիբալի ազգային պարկում շիմպանզեներին ուսումնասիրող կոլումբիացի հետազոտողին, հայտնում է Reuters-ը։
Սեբաստիան Ռամիրես Ամայան, որը աշխատում էր ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի պետական համալսարանում, մահացել է իր օգնականի հետ անտառում հետազոտություններ կատարելիս։
«Նրանք հանդիպել են միայնակ փղի, որը հարձակվել է նրանց վրա՝ ստիպելով տարբեր կողմեր փախչել»,-ասվում է Ուգանդայի Վայրի բնության վարչության հայտարարության մեջ: «Փիղը գնացել է Սեբաստիանի հետևից և տրորել նրան, ինչը գիտնականի մահվան պատճառ է դարձել»։
Երեք ամիս առաջ Ուգանդայի մեկ այլ ազգային պարկում փիղը սաուդցի զբոսաշրջիկի էր սպանել։
Ուգանդայում փիղը տրորել է կոլումբիացի հետազոտողին

Աղբյուրը՝ news.am