Լրահոս

29.08.2011 09:06


Ապստամբները մերժել են բանակցություններ սկսելու Քադաֆիի հրավերը

Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Լիբիայի  ապստամբները  մերժել են Քադաֆիի՝ իշխանությունը փոխանցելու մասին բանակցություններ սկսելու  առաջարկը։

–Մենք չենք ճանաչում նրանց և դիտարկում ենք բացառապես որպես հանցագործների։ Մենք շատ շուտով նրանց կձերբակալենք,–հայատարարել է Լիբիայի անցումային կռավարության տեղեկատվության նախարար Մոհամուդ Շամամը։

Նա նաև ընդգծել է, որ դիվանագիտական ճանապարհով իրավաիճակը կարգավորելու մասին խոսակցությունները Քադաֆիի և նրա շրջապատի համար «չիրագործելի երազանք է», որը, ըստ Շամանի, «այն է ինչ մնացել է բռնապետությունից»։

Հիշեցնենք, որ Քադաֆիի  բանակցություններ սկսելու  առաջարկի մասին օգոստոսի 28–ին հայտարարել էր նրա ներկայացուցիչ Մուսա Իբրահիմովը։

Գահնկեց արված  կառավարության և ընդդիմության միջև որպես միջնորդ պետք է հանդես գար Քադաֆիի որդին՝ ալ Սաադը։

«AP»–ն նաև գրում է, որ  գնդապետ Քադաֆին մինչև հիմա դեռ Լիբիայի  տարածքում է գտնվում։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ապստամբնեը շարունակում են գրոհել  Քադաֆիի  ծնդդավայրը՝ Սիրտը, որը նրա կողմնակիցների վերջին հանգրվանն է։

Այս խորագրի վերջին նյութերը